Բաժիններ՝

Ծառուկյանի՝ նախագահի թեկնածու առաջադրվելու որոշումը «եռյակում երբևէ չի քննարկվել». azatutyun.am

Խորհրդարանի ոչ իշխանական ուժերի քառյակը, իսկ այնուհետև նաև եռյակը երբևէ չեն քննարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցը, այսօր Ազատություն TV-ի եթերում հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, հաղորդում է azatutyun.am-ը:

«Մեր ամբողջ այս համագործակցության ընթացքում երբևէ այդպիսի հարց չենք քննարկել», – մասնավորապես, ասաց Մանուկյանը` պատասխանելով հարցին, թե տեղյա՞կ էին արդյոք Գագիկ Ծառուկյանի՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու որոշմանը:

Մեր ճշտող հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ երեք ոչ իշխանական ուժերի համագործակցության արդյունքում պարզվի, որ նրանց՝ նախագահի միասնական թեկնածուն կարող է Գագիկ Ծառուկյանը լինել, Մանուկյանը կրկին արձագանքեց, որ «այդպիսի հարց օրակարգում չի եղել, չկա»:

«Այդպիսի հարց քառյակում կամ եռյակում բացարձակ երբևէ չի քննարկվել», – ընդգծեց Մանուկյանը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս