Բաժիններ՝

«Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց 2 ժամով կտրել առօրյա հոգսերից». Հայկ Մարության

Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքի իր էջում «Սուպեր մամա» ֆիլմի առաջին ցուցադրության մասին գրառում է կատարել։

«Մեկ տարի աշխատելուց հետո «Սուպեր մամա» ֆիլմը հանձնեցինք հանդիսատեսի դատին։ Ֆիլմի ընթացքում մարդիկ լիաթոք ծիծաղեցին, իսկ վերջում հուզվեցին այն աստիճան, որ շատերը չէին կարողանում թաքցնել իրենց արցունքները։

Իսկ ես… ես հասկացա, որ երջանիկ եմ։ Երջանիկ եմ, որ կարողացանք մարդկանց 2 ժամով կտրել առօրյա հոգսերից ու տանել մի աշխարհ, որտեղ կա մարդասիրություն և սեր։ Երջանիկ եմ, որ անում եմ իմ սիրած գործը իմ սիրած երկրում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս