ՆԱՏՕ-ն Վրաստանում կկառուցի ռազմական դպրոց ու լոգիստիկայի կենտրոն

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության նոր փաթեթը նախատեսում է ոչ միայն Վրաստանի տարածքում ուսումնական բազայի բացում, այլև՝ ռազմական դպրոցի ու լոգիստիկայի կենտրոն կառուցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նրա խոսքերով՝ ռազմական դպրոցում կնախապատրաստեն տարբեր երկրների ներկայացուցիչներին, իսկ լոգիստիկայի կենտրոնը աջակցելու է վարժանքների անցկացմանը:

Ալասանիան հավելել է, որ իրենք արդեն իսկ ՆԱՏՕ-ին ուղարկել են իրենց դիրքորոշումը, թե ինչպիսին պետք է լինի ուսումնական բազան, և այժմ սպասում են ՆԱՏՕ-ի պատասխանին:

Տեսանյութեր

Լրահոս