73.5 միլիոն դրամ՝ դպրոցական գույքի ձեռքբերման համար

Գեղարքունիքի մարզի Աստղաձորի դպրոցի ջեռուցման, Սյունիքի մարզի Կապանի 2-րդ ավագ դպրոցի տարածքի բարեկարգման, ինչպես նաև Կոտայքի մարզի Նոր Գեղիի բանավանի, Գեղարքունիքի մարզի Գավառի 5-րդ և Շիրակի մարզի Մեծ Մանթաշի դպրոցների համար գույքի ձեռքբերման նպատակով կառավարությունը ավելի քան 73.5 մլն դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ Գործադիրը հաստատել է նաև Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցներով վերակառուցված շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը: Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել նույն մարզի Ճարճակիս համայնքում գտնվող մանկապարտեզի շենքը, որտեղ կիրականացվեն նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ ուսումնական ծրագրեր: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031