Թուրքիայում քրդերի բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 32-ի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա «Իսլամական պետության» զինյալների ձեռնարկած հարձակման պատճառով Թուրքիայի տարբեր նահանգներում քրդերի կազմակերպած բողոք ակցիաների ժամանակ զոհվածների թիվը հասել է 32-ի:

Դա տեղի է ունեցել երեկ երեկոյան Թուրքիայում գրանցված բողոքի ակցիաներից հետո, որոնք արդեն 5 օր է, ինչ չեն դադարում: Ընդգծվում է, որ ցուցարարների մի մասը զենք է կրել, նրանց ձեռքում եղել են նաև դանակներ, մահակներ, քարեր ու դյուրավառ նյութեր:

Առաջին 4 օրվա ընթացքում բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել էր 25-ի: Երեկ երեկոյան 4 մարդ է զոհվել Գազիանթեփումը, մեկը՝ Ստամբուլում, իսկ Բինգյոլում սպանվել է երկու ոստիկան: Դրանով իսկ Քոբանիի բողոքի ակցիաների ժամանակ զոհերի թիվը հասել է 32-ի:

Տեսանյութեր

Լրահոս