
Հաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափերը

ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին։ Փաթեթով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ: