
Քեմերոնը զինյալների կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացուն սպանելը որակել է որպես «մաքուր չարության ակտ»

Gazeta.ru-ի փոխանցմամբ` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է «Իսլամական պետության» զինյալների կողմից Մեծ Բրիտանիայի քաղաքացուն մահապատժի ենթարկելը:
Քեմերոնը դա որակել է որպես «մաքուր չարության ակտ». «Դևիդ Հեյնսի սպանությունը հանդիսանում է մաքուր չարության ակտ: Իմ սիրտը դիմում է նրա ընտանիքին, որը ցուցաբերել է բացառիկ արիություն ու ոգու ուժ:
Մեծ Բրիտանիան անելու է իրենից կախված ամեն բան, որպեսզի բացահայտի մարդասպաններին ու նրանց հարկադրի կանգնել դատարանի առջև` անկախ նրանից, թե որքան ժամանակ կծախսվի դրա վրա»: