«Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են». aravot.am

«Լեւոն Զուրաբյանն ասում է այն, ինչ ինքը երազում է: Ես այդ մարդու երազանքների հետ ի՞նչ գործ ունեմ»,-  սեպտեմբերի 12-ին Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն այսպես է պատասխանել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտնած այն կարծիքին, որ իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին, եւ դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարը հրաման էր տվել, որ բոլորը գտնվեն իրենց «խրամատներում»: Ըստ Համլետ Հարությունյանի, «Լեւոն Զուրաբյանը շատ լավ է հասկանում, թե նախագահը ինչ է ուզեցել ասի: Նախագահը ընդամենը կարգապահության կոչ է արել, որն այլաբանորեն է ձեւակերպել: Ասենք, Լեւոն Զուրաբյանը դա չի հասկանում, դո՞ւք էլ չեք հասկանում»:

Լեւոն Զուրաբյանը նաեւ ասել էր, որ վերջին քառօրյայի ընթացքում ընդդիմությունը ջախջախել է ՀՀԿ-ին, համաձա՞յն եք դրա հետ՝ Համլետ Հարությունյանը պատասխանել է. «Ախր ո՞վ է Լեւոն Զուրաբյանը, որ ես պետք է պատասխանեմ: Ինչի՞ն է ջարդրտել, ի՞նչ են արել, որ ջարդել են: Այդ ո՞ր օրենքի նախագիծն է ընդդիմությունը տապալել, ընդամենը ելույթ էին ունենում, ստանում համարժեք պատասխան»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930