Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւին՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ նոր հաջողություններ Ձեր պետական ծառայության մեջ՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության բարգավաճման:

Ձեր պրոֆեսիոնալիզմի եւ հետեւողական ջանքերի շնորհիվ վերջին տարիներին Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացման, ժամանակակից աշխարհում նրա դերի եւ ազդեցության օրինաչափ մեծացման գործում արձանագրվել են անառարկելի հաջողություններ:

Կցանկանայի հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության ամրապնդման գործում` հիմնված մեր երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա:

Մեր պետությունների կառուցողական համագործակցությունը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում եւ այլ բազմակողմ ձեւաչափերում նոր հեռանկարներ է բացում երկկողմ դաշնակցության էլ ավելի խորացման եւ զարգացման համար:

Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացումը հետագայում եւս կնպաստի մեր երկրների եղբայրական ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, կծառայի տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ամրապնդմանը:

Հարգելի Դմիտրի Անատոլիի, սրտանց մաղթում եմ Ձեզ երջանկություն, բարօրություն եւ նոր հաջողություններ»,-ասված է Նախագահի շնորհավորական ուղերձում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930