Բաժիններ՝

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք…»

Իրականում պտղի սեռով պայմանավորված աբորտները վաղ պատմություն ունեն… Անցյալում, հատկապես գյուղական համայքներում, նախանձելի չէր այն կանանց վիճակն, ովքեր աղջիկ երեխաներ են ունեցել և ընտանիքին արու զավակ չեն պարգևել: Գորիսի տարածաշրջանի Տեղ գյուղից 85- ամյա Արաքսիա տատը պատմում է, թե ինչպես են տարիներ առաջ ազատվել աղջիկ երեխաներից և թե որքան ամոթ էր եղել կնոջ համար արու զավակ չունենալը …

«Ով տղա է բերել ուրախացել են, ով աղջիկ է բերել ասել են՝ տարեք երեսի վրա շուռ տվեք, չեն պահել : Դե ախրը ծնող ես, ոնց կարաս դիմանաս», – 85 – ամյա Արաքսիա տատը Տեղ գյուղից պատմում է, թե ինչպես են տարիներ առաջ ազատվել աղջիկ երեխաներից: Երբ ընտանիքում մի քանի աղջիկ է ծնվել, կիսուրները հարսներին կողքի սենյակ են տարել, բարձը երեխայի երեսին շուռ տվել:

«Տղային ասել են՝ ո ՞վ գիտի՝ ինչ է դառնալու, օջախի տեր է՝ թոռնատեր ծոռնատեր: Ով հինգ -վեց աղջիկ է բերել, ճարը կտրած ազատվել են նրանից: Աղջկան պահելը դժվար էր: Էն թվերին պակաս – պռատ են եղել, ոչ ուտելիքն են հասցրել, ոչ հագնելիքը. ապրելը դժվար է եղել», -ավելացնում է Արաքսիա տատը:

Վերջինս պատմում է, որ աղջիկ երեխաների ծնվելուն ավելի շատ դեմ էին տան ավագները. ասել են՝ աղջկա գլխին քար ըննկնի, աղջկանից, դազմազլղ երունե ՞լի է: Ես էլ ասում եմ, որ աղջիկը չլինի՝ տղան որտեղից բերեն:

Ընտանիքում աղջիկներն ու տղաներն ունեցել են իրենց պարտականությունները: Գյուղի ժողովուդ ենք աղջիկներին այդքան գործ անել չենք տվել, ասել ենք՝ դրանց արածը մեզ ի ՞նչ օգուտ կտա, իրանք, իրենց կրթությունը, գործը:

Արաքսիա տատ նշում է, որ տղաներին կրթության շատ չեն տվել, ասել են՝ բա կովն ո ՞վ պահի, մեր ոչխարն ո ՞վ պահի, մեր արտերը, խոտերը ո ՞վ բերի: Բայց հիմա շատ բան է փոխվել աղջկան են ավելի շատ սիրում: «Տղաները հենց մեծանում են, մեկին վերցնում են գնում են, աղջիկներն էլ մեծանում են, ամուսնանում իրենց մարդին խտտում –պտտում, շուռ գալիս: էլ մենք ինչների ՞ն ենք պետք: Հիմիկվա ջահելները տաշի տուշի անելով են ման գալիս, սիրտներն ինչ ուզում է, անում են», – ասում է Աաքսի տատը…

womennet.am

Իրինա Յոլյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս