Բաժիններ՝

Ֆրանցիսկոս պապը կարծում է, որ Երրորդ համաշխարհայինն արդեն սկսվել է

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր շաբաթօրյա աղոթքի ժամանակ հայտարարել է, որ Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, հաղորդում է The Telegraph-ը: Նա աղոթքը հնչեցրել է ՝ ի հիշատակ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ զոհված 100 հազար իտալացի զինվորների: «Այսօր, երբ Երկրորդ համաշխարհայինի սարսափները ետեւում են, կարող ենք խոսել նոր համաշխարհային պատերազմի մասին»,-հայտարարել է նա:

Կաթոլիկների հոգեւոր առաջնորդը նշել է, որ բոլոր ժամանակների բոլոր պատերազմներն էլ իրենց հետ մահ եւ ավերում են բերել: «Ագահություն, անհամբերություն, իշխանության հասնելու մոլուցք. սրանք են ընկած պատերազմի սկսման հիմքում, եւ հաճախ դա քողարկվում է գաղափարախոսությամբ»,-նկատել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930