
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գլխատել են Մեծ Բրիտանիայի քաղաքացու

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գլխատել են Մեծ Բրիտանիայի մի քաղաքացու, որը գերի էր ընկել ծայրահեղականների մոտ: Իսլամականները համացանցում տեղադրել էին Հեյնսի սպանության ձայնագրությունը:
2 րոպե և 27 վայրկյան տևող այդ տեսանյութը զինյալները վերնագրել են «Ամերիկայի դաշնակիցներին ուղերձ»: Նրանք Մեծ Բրիտանիայի վարչապետին մեղադրել են ԱՄՆ-ի հետ մերձենալու մեջ, երբ նա հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան կարող է միանալ Իրաքում խմբավորման դիրքերին ամերիկյան ավիահարվածներին:
44-ամյա բրիտանացին հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակից էր: Նրան առևանգել էին մեկ տարի առաջ Սիրիայի տարածքում, ուր նա հասցրել էր հումանիտար օգնություն:
Սեպտեմբերի 2-ին «Իսլամական պետության» զինյալները, որոնք արդեն իսկ մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին ու Սթիվեն Սոթլոֆին, զգուշացրել էին, որ իրենց հաջորդ զոհը կարող է դառնալ Հեյնսը: