Բաժիններ՝

Վրաստանի էներգետիկայի նախարարը մեկնել է Անկարա

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն պաշտոնական այցով մեկնել է Անկարա, ուր և հանդիպելու է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզի հետ:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են էներգետիկ ոլորտում երկու երկրների փոխհամագործակցության հարցը, անդրսահմանային առևտրի ուժեղացումը, երկու երկրները միմյանց կապող նոր ենթակառուցվածքների կառուցումը, էներգետիկ ոլորտում մասնավոր սեկտերին աջակցելն ու երկու երկրների միջև միջկառավարական նոր համաձայնագիր ձևակերպելը:

Կախա Կալաձեի թուրքական այցը կավարտվի սեպտեմբերի 19-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս