Հովհաննես Իգիթյանը` քառյակի ուժերին. Պարզ ասեք՝ դուք կո՞ղմ եք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն, թե՞ ոչ

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով կառավարությանը ներկայացրած քառյակի 12 կետից բաղլացած պահանջներին, հռետորական հարց հնչեցրեց. «Արդյոք հասարակությունը սպասո՞ւմ է՝ այդ 12 կետերն ինչպես կիրականան, և ինչ պետք է լինի»:

Ըստ Հ. Իգիթյանի՝ երևի, քաղաքական գործիչները մտածում են, որ այսպես հուզում են հասարակությանը, և հասարակությունը սպասում է, թե վերջնագիրն ինչպես պետք է իրականանա:

Նա նկատեց, որ կառավարությունը հենց սկզբից ասել եր, որ կանի այն, ինչ կանի. «Որոշ կետեր կանի, բայց ոչ թե նրա համար, որ պահանջում են: Այսինքն՝ այն ժամանակ արդեն պարզ էր, որ չի անելու: Հիմա ի՞նչ՝ դա համարում եք քառյակի կողմից պատիժ կառավարությա՞նը այս 12կետերը չկատարելու համար, թե՞ հասարակության առջև արդարանալը, թե ինչու նրանք, խորհրդարանում ունենալով 4 խմբակցություն և անձնական կապեր իշխանության հետ, չկարողացան համոզել»:

Հովհաննես Իգիթյանը հայտարարեց, որ ինքը մեծ կարևորույթուն չի տալիս եռյակի կողմից կազմակերպվող առաջիկա հանրահավաքին. «Եթե հասարակության մեջ այդ քննարկումները 4 ամիս չեն եղել, քաղաքական գործիչները, կուսակցությունները ոչինչ չեն կարող անել»:

Կարդացեք նաև

Հ. Իգիթյանը կարծում է, որ շատ հաճախ քաղաքական կուսակցությունները, չկարողանալով հասարակությանը բերել շատ լուրջ փաստարկներ իշխանությունների դեմ, փորձում են ընկնել հասարակական շարժումների հետևից. «Այսինքն՝ մարդիկ բողոքում են տրանսպորտի գների թանկացման դեմ, քաղաքական կուսակցությունները միանգամից փորձում են կողքը կանգնել և ներկայացնել պահանջներ: Բայց ամենակարևոր հարցեր, որոնք այսօր հուզում են Հայաստանին, այս քաղաքական կուսակցություններն չեն բարձրացնում»:

Հ. Իգիթյանը գտնում է, որ Հայաստանում այսօր թիվ մեկ հարցը քառյակի ներկայացրած  12 կետերը չեն. «Նույնիսկ այն հարցը, որ թվում է կարևոր՝ կարծեմ վերջում են գրել՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, որ ԼՂ-ն և Հայաստանը չպետք է մաքսակետ ունենան: Դա ածանցյալ հարց է: Հիշեք՝ այդ հարցն ինչի՞ց է ծագել, որովհետև Հայաստանը գնում է մի տեղ (խոսքը գնում է Եվրասիական միության մասին), որտեղ այդ հարցը համար մեկ հարցն է: Կառավարությանը պահանջ ներկայացնել՝ «չդնես այնտեղ մաքսակետ», դա ի՞նչ է նշանակում: Պարզ ասեք՝ դուք կո՞ղմ եք ԵՏՄ-ին Հայաստանի միանալուն: Մինչ այսօր հարցի պատասխանը, թե Նազարբաևի պահանջը բավարարվե՞լ է, կատարվե՞լ է, Նազարբաևը փոխե՞լ է իր կարծիքը Հայաստան- Ղարաբաղ մաքսակետ դնելու մասին, չկա: Եթե ես պատգամավոր լինեի, առաջինն այդ հարցը կդնեի: Բոլորը խոսում են, որ հոկտեմբերի 10-ին Հայատանը պետք է ստորագրի: Ի՞նչ պետք է ստորագրի: Այս հարցն ինձ հետաքրքում է: Ինձ թվում է՝ հասարակությանն էլ է հետաքրքրում»:

Տեսանյութեր

Լրահոս