
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 17-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ2 միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 17-րդ կմ-ում՝ Վաղատին գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն