Հովհաննես Իգիթյան. ՀՅԴ-ի բարձր աստիճանի լիդերներն ինձ ասացին, որ կառավարության հետ պետք է այս 1 տարին աշխատեն

Հայոց Համազգային շարժում կուսակցության վարչության անդամ, միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանն այսօրվա ասուլիսում խոսելով այն մասին, թե ինչու ՀՅԴ-ն հրաժարվեց մասնակցել քառյակի հանրահավաքին, ասաց, որ ինքը երեկ հանդիպել է Դաշնակցության սփյուքի ներկայացուցիչներին, որոնք ասել են, թե Դաշնակցությունը շատ ակտիվ պատրասատվում է Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների իրականացմանը և այստեղ նաև պետք է իշխանության հետ կոորդինացնել այդ հարցերը.

«Եվ Դաշնակցության այդ բարձր աստիճանի լիդերներն ինձ ասացին, որ նրանք կառավարության հետ պետք է այս մեկ տարին աշխատեն, որ իրականացնեն: Ես դա համարում եմ պատճառ: Անկախ նրանից՝ ես արդարացնում եմ Դաշնակցության գործերը, թե ոչ, ես հասկանում եմ՝ Դաշնակցության հարցն այսօր փակվեց:

Ընդհանրապես, դուք հիշեք, թե ինչու էին նրանք դուրս եկել կոալիցիայից: Խոսքը գնում էր Թուրքիայի հետ կապված մեկ-երկու հարցերի մասին: Եթե այդ հարցերն այսօր օրակարգային չեն և Դաշնակցությունը դրսում պետք է իրականացնի Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները, լրիվ տրամաբանական է, որ նրանք չեն տեղավորվում՝ «Սերժիկ, հեռացիր», կամ «պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» լոզունգերի մեջ»:

Հ. Իգիթյանն ասաց, որ ինքը չի ուզում, որ հիմա այս ինտրիգը քննարկվի. «Դա էական չէ, եթե փորձենք լուրջ նայել՝ այսօր «Բարգավաճ Հայաստանն» է կոորդինացնում ընդդիմադիր դաշտը: Դա նշանակում է, որ ընդդիմության լոկոմոտիվը «Բարգավաճ Հայաստանն է», որը նշանակում է, որ եթե «Բարգավաճ Հայաստանը» նույնիսկ միայանակ մնա, որևէ բան չի փոխվի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս