ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:
Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտյալներից Նաիրի Հունանյանը, ով հուլիսի 3-ին վիրահատվել էր, արդեն լիովին ապաքինվել է եւ նույնիսկ հետվիրահատական բուժման կարիք չունի:
Խնդրում եմ անձամբ նայել և տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:
Կարիմովայի լուսանկարները մամուլում տարածել է Լոնդոնում նրա ներկայացուցիչ Լոսկլի Ռայանը:
Աքչամը նաև դիմել է Թուրքիայի հայերին՝ նշելով, որ ունի նրանց ուղղված մեկ հարց. «Ինչպե՞ս եք ապրում այս երկրում, իսկապես ինչպե՞ս եք հաջողեցնում դա»:
Սեպտեմբերի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշանակվել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ-Երևան քաղաքի փրկարար ծառայության պետ:
Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:
Երեւանում, սեպտեմբերի 16-ի կեսգիշերին, Լեոյի 52 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է կրակոցով:
Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղևորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու և դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Փողոցը ծայրից ծայր քանդել են սեպտեմբերի 5-ին: Անցած օրերի ընթացքում մոնտաժվել են 68 խողովակից ընդհամենը 8-ը, այն էլ կիսատ: Աշխատանքները վթարային բրիգադի կողմից կատարվում են անորակ և շատ դանդաղ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ֆինանսական բուրգի գործով շարունակվեց գործով տուժողների հարցաքննությունը: Տուժող ճանաչված անձանցից մեկը՝ Մուշեղ Սաֆարյանը, դատարանում հայտնեց, որ աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում: Տուժողը դատարանում հայտնեց, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի հետ, նրա երեխայի կնքահայրն է:
Սեպտեմբերի 16-ին «Գյումրի Ջազ» ակումբում տեղի է ունեցել գրող Վահրամ Սահակյանի «Վարձու ինքնասպաններ» գրքի շնորհանդեսը: Այս տարի սա հեղինակի տպագրած երկրորդ գիրքն է «Ես իմ անկյունից» ստեղծագործությունից հետո:
Նավթի էժանացումն ու ռուբլու թուլացումը խստորեն հարվածում են սպառողական գներին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը չի հասկանում, թե ինչ երեսով են այսօրվա իշխանությունները պատրաստվում Սեպտեմբերի 21-ին նշել Անկախության օրը։ Ըստ «Ա1+»-ի՝ նա համոզված է, որ այդ օրը ոչ իրական անկախություն կերտողների անունը չի հիշի, բացի այդ, անկախություն ասելով՝ Պարույր Հայրիկյանը այլ բան է հասկանում։
Ս. Սաֆարյանի գնահատմամբ՝ ընդդիմությունը շատ ավելի վատ, անտաղանդ է հիմնավորում, թե ինչու պետք չեն սահմանադրական փոփոխությունները, քան իշխանությունները հիմնավորում են, որ պետք են: Ըստ նրա՝ ոչ իշխանական ուժերը դեռևս սհտակ պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչու էին ժամանակին կողմ խորհրդարանական համակարգին, իսկ հիմա՝ դեմ:
«Ամբողջ աշխարհը մտավ տատանումների մեջ, և բառի բուն իմաստով վտանգ կա, որ Հայաստանը նահատակ գնա: 1915 թիվն ի՞նչ էր: Ամբողջ աշխարհում տատանում էր, ու մենք գնացինք անվերադարձ: Ուրեմն, մարդիկ, որոնք ընդդիմադիր դաշտում են, որոնք նույնպես նման վտանգը զգում են, նրանք էլ պետք է սթափվեն, և այդ առողջ ուժերը շատ արագ պետք է կոնսոլիդացվեն և քայլ առ քայլ վերցնեն»,- ասում է Հարություն Մեսրոբյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր, ժամը 12.07-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակչին գտել են տանիքում կախված: Հրշեջ-փրկարարները շենքի տանիքում հայտնաբերել էին 1960 թ. ծնված Ս. Զ.-ի դին:
«Աէրոֆլոտ» ընկերությունը ռուսական խոշորագույն ավիաընկերությունն է, 2013 թվականին նա փոխադրել է 20.9 միլիիոն ուղևորի:
ԱԺ նախորդ նստաշրջանում 131 պատգամավորների գրեթե կեսը` 66 պատգամավոր, նիստերի դահլիճում օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ ոչ մի հարց չի տվել և ոչ մի ելույթ չի ունեցել:
2011 թվականից հետո ծնելիության նվազման միտում կա Հայաստանում մինչև 2013 թվականը ներառյալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թուրքիան չի հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու մտադրությունից և շարունակելու է քաղաքական բարեփոխումներ իրականացնել նրան անդամակցելու համար:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե թեժ աշուն խոստացողների համար կա «սառը ցնցուղ», ասաց, թե ոստիկանապետը՝ թեկուզ կատակի տեսքով, բայց ակնհայտորեն քաղաքական գործընթացների միջամտության դրսևորում է թույլ տվել.
«Երբ սկսում են ստրկամիտ խոսել այն բանի մասին, թե ով է մեզ թույլ տալու, ով է մեզ հարցնում, մեր, այսպես կոչված՝ էլիտայի ճնշող մեծամասնությունը հոգեբանությամբ ստրուկ է: Եվ բնական է, երբ նման էլիտան գալիս է և արդեն 20-25 տարի իշխում է Հայաստանում՝ մտածելով ամեն մի փեշի տակ մտնելու մասին, չեն գիտակցում մի պարզ ճշմարտություն. դրսի նայողը, երբ տեսնում է՝ դիմացինը փորձում է փեշի տակ մտնել, դրան վերաբերվում է համապատասխանաբար»:
Ալիևի վարչակարգը հիրավի մոլորակի ամենաբռնատիրական վարչակարգերից մեկն է:
168.am-ի այն հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ի «այո»-ի դեպքում քառյակի մյուս ուժերն էլ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին՝ հաշվի առնելով այն, որ ԲՀԿ-ը դոմինանտ ուժ է քառյակում, նա պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ՀԱԿ-ը երբևէ մասնակցի սահմանադրական բարեփոխումներին, դա նրանց մոտ սկզբունքային խնդիր է:
Moody’s-ը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազման ուղղությամբ։ 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 2.1% է (նախկին 3.2%-ի փոխարեն), իսկ 2015 թվականի համար կանխատեսումը 3.6 տոկոսից իջեցվել է 2.3 տոկոսի:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի (ԲՄՊԽ) ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը (Թուրքիա):
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միդլսեկս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանին: Նախարարը նշել է, որ ուրախ է ողջունել հայրենակցին, ով իր երկրում ունի մեծ հեղինակություն և լավ գործընկեր է Հայաստանի համար: Նախարարը հյուրի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ հայկական երկու պետությունները և Սփյուռքը միասին եռամիասնություն են և մենք այդ ուժը պարտավոր ենք օգտագործել հանուն Հայաստանի: «Կարծում եմ, որ Հայաստանը ողջ հայությունն է իր մտավոր ներուժով՝ անկախ բնակավայրից»,- հավելել է նախարարը:
Ամերիկյան The New York Times թերթը գրել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկրների թվում «Իսլամական պետության» համար նորակոչիկների խոշորագույն մատակարարն է: