Բաժիններ՝

Տավուշում գյուղացիները փակել են ճանապարհը. epress.am

Այսօր առավոտյան Տավուշի մարզի Հաղարծին, Թեղուտ, Գոշ համայնքների մոտ 1000 բնակիչներ փակել են միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին, որպեսզի իրենց թույլ տան մտնել Դիլիջան Ազգային պարկ և ծառահատում անել՝ ձմեռվա համար վառելափայտ ունենալու համար:

Այս մասին Epress.am-ին ասել է Հաղարծինի գյուղապետ Սարգիս Պողոսյանը:
Նրա խոսքով՝ նախորդ տարիներին այս համայնքերի բոլոր տներն անտառից բերված փայտն են վառել:

«Հիմա գազը թանկացրել են, փայտ չեն թողնում կտրենք: Ի՞նչ են անելու: Մարդիկ անհանգիստ են իրենց ձմեռվա համար»,- ասել է Պողոսյանը:

Ըստ գյուղապետի՝ Տավուշի մարզի դատախազը, ոստիկանապետը եկել էին ճանապարհին ցույց անող գյուղացիների հետ զրուցելու և բողոքողներին համոզել են, որ մարզպետը կխոսի Բնապահպանության նախարարի հետ, և անտառից ծառահատում անելու արգելքը կհանվի:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս