Իրանը պատրաստ է սահմանափակել իր միջուկային ծրագիրը. Զարիֆ

NPR ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մշակել այնպիսի մեխանիզմ, որն ունակ կլինի երաշխավորել, որ Թեհրանը երբեք չի զբաղվելու միջուկային զենքի մշակմամբ.

«Մենք չենք խոսում Իրանի միջուկային ծրագրի կասեցման մասին, մենք խոսում ենք դրա սահմանափակման մասին: Մեզ անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, որոնք ունակ կլինեն երաշխավորելու, որ Իրանը երբեք չի արտադրի միջուկային զենք: Մենք պատրաստ ենք գործարկել այդ մեխանիզմները:

Եթե դուք ասում եք, որ Իրանը պետք է փակի ուրանի հարստացման իր ծրագիրը, ապա դա անելն անհնար է, քանի որ հնարավոր չէ դադարել զբաղվել գիտությամբ: Անհնար է դադարել զբաղվել տեխնոլոգիաների մշակմամբ: Մենք արդեն իսկ կարողանում ենք անել դա:

Դրա համար էլ ամենաճիշտ մոտեցումն այն է, որ երաշխավորվի, որ այդ տեխնոլոգիաները կօգտագործվեն թափանցիկ ձևով՝ խաղաղ ծրագիր իրագործելու համար»:

Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցային հերթական փուլը քաղտնօրենների մակարդակով Նյու Յորքում մեկնարկելու է սեպտեմբերի 19-ին և տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը:

Տեսանյութեր

Լրահոս