
Ազատ Արշակյան. Ընդդիմության տեղը թափուր է

«Եթե քաղաքական դաշտում իշխանության դիրքորոշումը ձևակերպեինք 3 կետանոց դեկլարացիայով, ապա առաջին կետը կոդավորված է, փակ է, երկրորդը՝ կոդավորված է, երրորդ կետը գրված է՝ մեր հոգսը ձեր անվտանգությունն է ու փոքրիկ աստղիկ է դրած, աստղիկի տակ կոդի բանալին է դրված, գրված է առաջին կետ՝ տես՝ Լենին-Աթաթուրք պայմանագիրը: Ես կարծում եմ՝ առաջինը պետք է լինի պայքար կոռուպցիայի դեմ: Երկրորդ կետի բանալին էլի տրված է՝ «եթե-ապա»՝ տես՝ Մոլդովա-Ուկրաինա-Վրաստան- Ադրբեջան»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատկերավոր նկարագրեց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը:
Ըստ Ա. Արշակյանի՝ քաղաքական մեծամասնությունը՝ Հանրապետական կուսակցությունը, մեզ ասում է, որ բոլոր մյուս խնդիրներն իր համար երկրորդական են, Հայաստանի համար առաջին խնդիրը անվտնագությունն է: Ամեն ինչի սկիզբը դա է:
«Ընդդիմության տեղն, ինձ թվում է՝ բացվել է: Կարծում եմ՝ ընդդիմության տեղը թափուր է: Ընդդիմության տեղը պետք է լիներ այլ կոնցեպցիա: Ընդդիմության կոնցեպցիան պետք է լիներ այն, որ արժեքային համակարգը, որն այսօր մեզ առաջարկում է Սերժ Սարգսյանը, փոխել այլընտրանքային, մրցակից տարբերակով»,- նկատեց նա:
Ա. Արշակյանը կարծում է՝ ընդդիմությունը ծրագրեր չունի, ունի հին ծրագրեր, որոնք հնացած են. «Ժամկետանց ծրագիր է հին ծրագիրը»: