ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց հանձնաժողովի նախագահ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Ռուբեն Մխիթարյանն ընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 36-ը։
Այսպիսով, ԱԺ հանձնաժողովների ձևավորման հիմնական գործընթացն ավարտվեց։
Հիշեցնենք, որ այս պաշտոնում ավելի վաղ ՔՊ-ն չէր ընտրել «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Դավիթ Ղազինյանին, ապա՝ Իրինա Յոլյանին։
Այսօր ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահ Արուսյակ Մանավազյանը հայտարարեց, որ խմբակցությունն ունի որոշում Ռուբեն Մխիթարյանի թեկնածության վերաբերյալ, և այդ որոշումը կարտահայտի քվերակությամբ։
Հավելենք, որ գյումրեցի Ռուբեն Մխիթարյանը մասնագիտությամբ փաստաբան է։

