Ինչո՞ւ փոխնախարարի կարծիքը չի հետաքրքրում վարչապետին (տեսանյութ)

«Պարոն Աբրահամյանը իմ ղեկավարն է, ես նորից եմ կրկնում՝ չեմ սրտնեղում որևէ կերպ դրանից: Ընդամենը աշխատանքային ինչ-որ մթնոլորտի եք բան անում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը՝ մեկնաբանելով նիստի ընթացքում ՀՀ վարչապետի կոպիտ վարմունքը նրա հետ, երբ փոխնախարարը ներկայացնում էր ճանապարհներին պետտուրքի կիրառման վերաբերյալ օրենքի նախագիծը, իսկ Հովիկ Աբրահամյանը նրա խոսքն ընդհատեց՝ ասելով. «Քո կարծիքը կարևոր չի»:

Դիտարկմանը, որ նախկինում էլ վարչապետը կտրուկ է խոսել Ա.Առաքելյանի հետ, փոխնախարարը պատասխանեց, թե համոզված է, որ Տրանսպորտի նախարարության կարծիքը միշտ հաշվի է առնվում և նորից կրկնեց՝ «չեմ սրտնեղել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930