Բաժիններ՝

Էբոլա վիրուսից տառապող հիվանդները «սև շուկայում» գնում են բուժվածների արյունը. CNN

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Էբոլա մահացու վիրուսից տառապող մի շարք հիվանդներ «սև շուկայում» գնում են բուժվածների արյունը՝ կարծելով, թե նրանում գտնվող հակամարմինը կօգնի իրենց՝ հաղթահարելու հիվանդությունը:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչը: Հիվանդները նման եզրահանգման են եկել այն բանից հետո, ինչ բուժվածները ստացել են փորձնական պատվաստանյութ, որը դեռ չի անցել բոլոր փորձարկումները:

ԱՀԿ-ը զգուշացնում է, որ տվյալ ենթադրությունն ապացուցված չէ: ԱՀԿ-ի տվյալներով՝ Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի հետևանքով մահացել է առնվազն 2500 մարդ, իսկ վարակակիրների թիվը կազմում է 5000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930