Նրա խոսքերով` Վրաստանը հակաահաբեկչական կոալիցիայում ներկայացված կլինի միայն խորհրդանշական կերպ:
Աբովյանում անցկացվող հանրահավաքը լրագրողների համար աչքի է ընկել նախ նրանով, որ մասնակից ժողովրդի մի մասը եկել ու գնացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ավտոբուսներով, ինչը նշանակում է, որ հանրահավաքին համայնապատկեր ապահովելու համար հարկավոր է եղել մասնակիցներ բերել նաև այլ տեղերից:
Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
«Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս»:
«Այս ուրախալի արդյունքը վկայում է, որ մենք կարողանում ենք ապահովել բարձր մակարդակի բուժսպասարկում»:
Փորձագետները Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել են Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ իրենց գնահատականները:
Թուրք-ամերիկյան համատեղ ձեռնարկության արտադրած այդ ուղղաթիռները կմատակարարվեն Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի երկրներին:
Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությունում:
«Այդ մարդու թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ուզում է նշանակեն, ուզում է հանեն․․․ Մեկ բան կարող եմ վստահ ասել, որ ես որպես գործարար Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու. սա արդեն վերջին կաթիլն էր»։
Վերջին տարում նա տառապում էր ծանրագույն հիվանդությամբ՝ գլխուղեղի ուռուցքով: Սակայն հիվանդությունն էլ Գրիշային հետ չէր պահում կյանքի նպատակից, այն է՝ դառնալ ֆուտբոլիստ:
Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Գործարքը գնահատվում է մոտ կես միլիարդ դոլար:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Նյու Յորքում Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումից առաջ:
Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը շարունակում է մնալ Թուրքիան:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.01-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում՝ քաղաքապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կիպրոսի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դա սպասելի սադրանք է:
Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:
Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը, ով աչքի է ընկել սկանդալային վարքագծով եւ տարբեր ժամանակներում աստղերի վրա հարձակվելու փորձերով, այս անգամ հարձակվել է Քիմ Քարդաշյանի վրա: Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին, Փարիզում նորաձեւության շաբաթվա միջոցառումների ժամանակ:
Համերգը տապալել ցանկացող անձանց անվտանգության աշխատկիցները դուրս են հրավիրել, սակայն որոշ ժամանակ անց առաջին շարքերի հանդիսատեսները հազալով դուրս են եկել, եւ պարզ է դարձել, որ նշված երիտասարդների կողմից սրահում կծու սփրեյ է օգտագործվել:
«Նկատի ունենալով թե´ հասարակական լայն հնչեղությունը, թե´ քաղաքական առումով, թե´ այն ենթատեքստն ու համատեսքստը, որ այս ամբողջ իրադարձությունները կապվում են Սուրեն Խաչատրյանի հետ, ես համարում եմ, որ այս նշանակումը շատ սխալ որոշում էր: Եվ չեմ կարծում, որ սրանով ավելի ճիշտ տրամաբանություն է հաղորդվում նաև կապված քննության հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը:
Բորիս Վիան. «Ես կգամ՝ թքելու ձեր գերեզմանների վրա»: Վիանի այս ստեղծագործությունը միանգամից մեծ ճանաչում ունեցավ, այն սկսեց շատ լավ վաճառվել: Հեղինակն իր այս ստեղծագործությունը գրել է իր ընկերոջ խնդրանքով:
«Ես չեմ հիշում, որ Դաշնակցությունը մի լուրջ քայլ ժողովրդի համար արած լինի ու իշխանության հետ չլինի: Առաջին իշխանության ժամանակ, քանի որ հաղթանակն առաջին իշխանությանն էր, բացասական վերաբերմունք ունեին, քննադատում էին, բայց հետո իրենք էլ Ռոբերտ Քոչարյանի հետ երկար տարիներ իշխանություն եղան, Սերժ Սարգսյանի հետ էլ են եղել իշխանություն, արդյունքը՝ զրոյական, բացասական: Իրենք բացարձակապես հպարտանալու բան չունեն»,- ասում է Սոս Գիմիշյանը:
Իշխանության գաղափարական տղերքը տոնավաճառների դեմ պայքարը հիմնավորում են ստվերային տնտեսության դեմ պայքարելու իրենց առաքելությամբ: Գեղագետները գերադասում են խոսել այն մասին, որ «Մալաթիայի» կամ «Հրազդանի» տոնավաճառները վայել չեն մեր վեհաշուք մայրաքաղաքին:
«Նույն Արևմուտքն այլևս հետքրիստոնեական է համարվում, փոխարենը` ամբողջ աշխարհում նկատվում է իսլամական գործոնի հարաճուն ակտիվացում: Պատճառներից մեկը կապված է Մերձավոր և Միջին Արևելքում ամերիկյան քաղաքականության, մուսուլմանների շրջանում Արևմուտքի և Իսրայելի նկատմամբ հարաճուն դժգոհության հետ: Մեծանում է իսլամի դերը ոչ միայն Հին Մայրցամաքում, այլև տարածաշրջաններում ևս»:
«Վերջապես ինչ-որ կերպ կսահմանափակվի մեքենաների հոսքը դեպի Հայաստան և էկոլոգիական խնդիրները որոշ չափով կլուծվեն: Հնարավոր է՝ 10-15 տոկոս աճ սակագների, բայց ինչ-որ մի տարբերակ կգտնվի ամեն դեպքում, որովհետև բավականին շատ արտասահմանյան մեքենա արտադրող ընկերություններ ունեն իրենց մասնաճյուղերը Ռուսաստանում»:
«Այս համակարգին արդեն պետք է վերաբերմունք ցուցաբերվի երկրում, թե սա ինչ է: Սա կաստա է, կաստայական համակարգ, որտեղ բոլորն ունեն իրենց հստակ կարգավիճակը: Այն իր մեջ ընդամենը խոսելով կարող է զբաղվել (արդեն բերեցի Հովիկ Աբրահամյանի օրինակը): Այս կաստան այն է, ինչ ոչնչացրել է այս պետությունը: Հիմա ինչո՞ւ են փոխում Սահմանադրությունը, փոխում են, որ օրինականացնեն այս կաստան, հանեն խանգարող էլեմենտները: Իսկ խանգարող էլեմենտը, ինչպես նշեցի, նախագահի համընդհանուր ընտրության մեխանիզմն է: Երբ դա հանում ես, կաստան մնում է հավերժ»,- ասում է Մանվել Սարգսյանը
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Որպես բուժահումք են ծառայում կաթնափուշի սերմերը, որոնցից ստացված պատրաստուկներն ի զորու են վերականգնել լյարդի վնասված բջիջները։ Նման առաքելություն տրված է հավանաբար միայն այս բույսին։ Դեղատներում վաճառվում է սերմը, յուղը։ Հեպատիտ. 3 ճ/գ սերմը լցրեք 500 մլ եռջրի մեջ, եփեք ջրային բաղնիքի վրա` մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 10-15 անգամ, 1-ական ժամ ընդմիջումներով։
«Նախագահը ճիշտ է արձանագրությունների հարցով: Ես անձամբ կարդացել եմ արձանագրությունները ու ևս մեկ անգամ կասեմ, որ ոչ մի տողատակով պայման և ոչ մի գաղտնի բան էլ չկա. բոլորը շպիոնամանիայով են տառապում: Թուրքիայից ոչ մի ակնկալիք չկա. ընտրությունները եղան, Էրդողանը դարձավ նախագահ, ինչպես սպասվում էր, և դիրքորոշման ոչ մի փոփոխություն դեպի հայկական կողմը չեղավ` բացի դատարկ խոսքերից ու թուրքական ոճով ճամարտակելուց: Հայկական կողմը, ըստ էության, վերլուծել է և գտել, որ Թուրքիային պետք է այլևս զրկել մանևրելու, 100-ամյա տարելիցի նախօրյակին շահարկելու հնարավորություններից»: