Արմեն Ռուստամյանը՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակման մասին. Շատ սխալ որոշում էր

«Նկատի ունենալով թե´ հասարակական լայն հնչեղությունը, թե´ քաղաքական առումով, թե´ այն ենթատեքստն ու համատեսքստը, որ այս ամբողջ իրադարձությունները կապվում են Սուրեն Խաչատրյանի հետ, ես համարում եմ, որ այս նշանակումը շատ սխալ որոշում էր: Եվ չեմ կարծում, որ սրանով ավելի ճիշտ տրամաբանություն է հաղորդվում նաև կապված քննության հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռոստամյանը:

Դիտարկմանը, որ Ս.Խաչատրյանի կողմնակիցները նշում են, որ Սյունիքի բնակչության 60%-ը կողմ է այս նշանակմանը և այնտեղ դրական են վերաբերվում նրա թեկնածությանը, Ա. Ռոստամյանը պատասխանեց. «Կա նաև այդպիսի ֆենոմեն: Սա էլ է հարց, որ պետք է ուղղել նաև այն քաղաքացիներին, ովքեր, չգիտեմ` ինչ մոտիվացիաներով, իրենք են առաջ քաշել այդ թեկնածությունը և պաշտպանել են: Ուրեմն՝ կա մի իրավիճակ, դե ֆակտո, որ հաստատված է, որը հնարավոր չի փոխել որևէ նշանակումներով կամ ազատումներով: Սա դա է փաստում: Ուրեմն ավելի խորքային խնդիրներ կան և սա հետևանք է ստեղծված փաստացի իրավիճակի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930