Վրաստանի ու ԵՄ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալն աճել է 10 տոկոսով

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` այս տարվա առաջին 8 ամիսներին Վրաստանի ու ԵՄ-ի երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1937 միլիոն դոլար, ինչը 10 տոկոսով ավելին է` համեմատած 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսների հետ:

Ընդ որում, արտահանումը կազմել է 405 միլիոն դոլար (27 տոկոսանոց աճ), իսկ ներկրումը` 1533 միլիոն դոլար (6 տոկոսանոց աճ): Այս տվյալները հրապարակել է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը:

ԵՄ-ի երկրներին բաժին է ընկել Վրաստանի ողջ արտաքին առևտրային շրջանառության 26 տոկոսը (2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 27 տոկոս):

ԵՄ-ի երկրներին է բաժին ընկել Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշռի 31 տոկոսը (նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում` 36 տոկոս):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930