«Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու. սա արդեն վերջին կաթիլն էր»․ Սյունիքի գործիչների արձագանքը. ԳԱԼԱ

Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց, թե չնայած Ս․ Խաչատրյանին առնչվող հարցերն իրեն չեն հետաքրքրում, ամեն դեպքում կառավարության այս որոշումը վերջին կաթիլն էր․

«Այդ մարդու թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում՝ ուզում է նշանակեն, ուզում է հանեն․․․ Մեկ բան կարող եմ վստահ ասել, որ ես որպես գործարար Սյունիքում այլևս ներդրումային ոչ մի ծրագիր, ոչ մի բան չեմ անելու. սա արդեն վերջին կաթիլն էր»։

Կայքի հարցադրմանը, թե պարոն Խաչատրյանը նշանակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է, թե սյունեցիների ընդունելությունից հետո պարզ կլինի՝ ուզում էին իրեն այդ պաշտոնում տեսնել, թե ոչ, Տ․ Կարապետյանը նախ արձագանքեց․

«Նա ինչ պարոն, նա ինձ համար պարոն Խաչատրյան չի, նա Լիսկա է, Լիսկա եղել է, Լիսկա էլ մնալու է»,- ապա անդրադառնալով բուն հարցադրմանը՝ շարունակեց․

«Ես այդ հարցին բազմիցս անդրադարձել եմ ու իմ բացասական վերաբերմունքը հայտարարել եմ։ Բոլորի համար է պարզ, թե Սյունիքում ում են ուզում, ում չեն ուզում, հիմա ես ուղղակի չեմ ցանկանում Սյունիքի անունից հայտարարություններ անել»։

Գորիսեցի հասարակական գործիչ Ռուբեն Հակոբյանը ևս նույն հարցադրմանն արձագանքեց. «Տհաճ երևույթ է»։

Ըստ սյունեցի գործչի՝ Սուրիկ Խաչատրյանին նշանակել-չնշանակելու հարցն այն հարցն է, որ ինքն անգամ հարկ էլ չի համարում մեկնաբանություններ տալը․

«Տհաճ երևույթ է, ահա թե ինչպես ես կբնութագրեմ դա։ Ես Բուդաղյանների կողքին կանգնած հարազատ մարդ եմ, ով չի էլ ուզում տեսակետ հայտնել, թե այդ մարդու նշանակումը ճիշտ է, թե սխալ։ Հունիսի 1-ի սարսափելի դեպքի մեղավորները ենթարկվելու են քրեական պատասխանատվության։ Արդեն կասկածելի է դառնում «մեր պետականություն» ասված հասկացությունը, որ, ասենք, մեր պետական համակարգի վրա հույս դնենք Բուդաղյանների հարցի լուծման համար, դրա համար էլ մենք նախատեսում ենք նաև Եվրադատարան դիմել»։ Ամփոփելով խոսքը՝ Ռ․ Հակոբյանը նշեց․ «Սրա հետ կապված ես մի բան կարող եմ ասել՝ հունիսի 1-ը մարդիկ չպետք է մարսեն․․․»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: 

Տեսանյութեր

Լրահոս