Բաժիններ՝

Մահացել է 19-ամյա ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանը

Այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան մահացել է Գրիշա Սիմոնյանը:

Վերջին տարում նա տառապում էր ծանրագույն հիվանդությամբ՝ գլխուղեղի ուռուցքով: Սակայն հիվանդությունն էլ Գրիշային հետ չէր պահում կյանքի նպատակից, այն է՝ դառնալ ֆուտբոլիստ:

Ռուսական «Чемпионат» մարզական կայքը «Оранжевое небо» բարեգործական ֆոնդի հետ փետրվարից դրամահավաք էին կազմակերպել Սիմոնյանի բուժման ծախսերի համար: Մոտ կես տարում հասույթը հատել էր 3 միլիոն 330 հազար ռուսական ռուբլին: Դրանից զատ Չեչնիայի նախագահ եւ «Թերեք» ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովը հայտնել էր, որ իր վրա է վերցնում 19-ամյա ֆուտբոլիստի բուժման ծախսերը: Գրիշան պայմանագիր ստորագրեց նաեւ ակումբի հետ, ստացավ անվանական խաղաշապիկ եւ շարունակեց բուժման կուրսերը:

Այս տարվա գարնանն ու ամռանը Սիմոնյանը բուժման կուրսեր էր անցնում Գերմանիայում, որից հետո վերադարձավ Մոսկվա: Գերմանիայում բուժման 3-րդ կուրսը նախատեսված էր սեպտեմբերի 15-ին, սակայն առողջական բարդացումների պատճառով Գրիշան չմեկնեց Գերմանիա:

Սեպտեմբերի 22-ին մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում նրան վիրահատեցին, որից հետո ընկավ կոմայի մեջ, իսկ այսօր առավոտյան Գրիշան մահացավ…

armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս