
Վրաստանի վարչապետը Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահի հետ

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ Նյու Յորքում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Հանդիպումն անցկացվել է ՄԱԿ ԳԱ-ի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամլո ծառայությունը:
Հանդիպման նախաձեռնողը եղել է Իրանի նախագահը: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցն ու տարածաշրջանի անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Վրաստանի վարչապետի մամլո ծառայությունը չի հայտնել հանդիպման այլ մանրամասների մասին: