Ռուսաստանը պահանջում է հետաքննել Կարեն Պետրոսյանի մահվան պատճառները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի պատասխանը` Կարեն Պետրոսյանի մահվան հետ կապված ԶԼՄ-ների հարցին:

Հարցին, թե Ռուսաստանի հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» մեջ մտնող ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունները վերջերս Կարեն Պետրոյանի մահվան փաստով հայտարարությամբ են հանդես եկել, որը մեծ արձագանք ստացավ, ինչպիսի՞ն է ռուսական կողմի դիրքորոշումը, Լուկաշեւիչը պատասխանել է.

«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելը ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց սպանությամբ , ընդ որում՝ ոչ միայն ռազմական բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի եւ ադրբեջանցիների հարազատներին եւ բարեկամներին: Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը: Կողմերին կոչ ենք անում հետեւել 2010թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների համատեղ հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձման մասին դրույթների գործնական կիրառությանը»:

Տեսանյութեր

Լրահոս