Սերժ Սարգսյան. «2011 թվականից սկսած բանակցային գործընթացում չունենք էական առաջխաղացում». aravot.am
«Մեր նպատակն է, որ Ադրբեջանը ընդունի՝ ԼՂ ժողովուրդը սեփական ճակատագիրը որոշելու իրավունք ունի: Ուզում ենք, որ դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե նոր զոհերի գնով: Մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,-այսօր «Բազե-2014» հավաքի փակման օրը հավաքի Լրագրողների ջոկատի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ի պատասխան հարցին՝ ի՞նչ զարգացումներ ունենք ղարաբաղյան կարգավորման գործընթացում և ո՞ւր ենք հասել, հաղորդում է aravot.am-ը:
Շարունակելով նա նշեց. «Ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը. միջազգային հանրությանը հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է և դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր կամ միջին հրամանակազմի ցուցումով, այլ ամենաբարձ մակարդակով»:
Դառնալով Ադրբեջանի վերջին դիվերսիոն հարձակումներին, Սերժ Սարգսյանն ասաց. «Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասում են՝ մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելն էր: Իրենք ուզում էին մեզ և իրենց ժողովրդին ցույց տալ արդեն որոշակի լրջության աստիճանի, որ իրենք ունեն առավելություն, քանի որ վերջին քսան տարիներին եղել են տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր, բայց երբեք չի եղել օրինակ՝ կրակային ականանետերից, այս անգամ եղավ: Սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում: Կարծում եմ, որ նրանք իրենց երանգի մասին են խոսում, իրենց քաղաքականությունն են առաջ տանում, այսինքն՝ եթե այս առաջինը իրենց հաջողվեր, ապա իրենք պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին, որ ռազմական գործողություններ չսկսելը զիջում է Ադրբեջանի կողմից՝ բանակցային գործընթացին: Ծիծաղելի է, բայց փաստ է, այսինքն դա փաստարկ չէ, այլ ուղղակի շանտաժ»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: