
Նոր հաբեր ճաղատացման դեմ

Օջախային ալոպեցիայից (ճաղատացումից) հաջողվել է, այսպես ասած, փրկել երեք տղամարդկանց: Ամերիկացի գիտնականներին հաջողվել է ամբողջովին վերականգնել նրանց գլխի մազածածկույթը: Դա հաջողվել է ռուկսոլիտինիբի հաբերի միջոցով: Սա մի միջոց է, որը սովորաբար օգտագործվում է ողնուղեղի հիվանդությունների բուժման նպատակով: Այս հիվանդության հետևանքը գլխի մազերի մասնակի կամ ամբողջական կորուստն է, որը բուժվում է մեծ դժվարությամբ: aroxj.am-ի փոխանցմամբ՝ նոր դեղամիջոցի ամենօրյա չափաբաժնի ընդունումից հետո փորձին մասնակցած տղամարդկանց գլխին նորից մազեր են աճել:
Մինչ դեղամիջոցի կիրառումը գիտնականներին հաջողվել էր պարզել, թե իմունային կոնկրետ որ բջիջներն են պատասխանատու մազաթափության համար: Մասնագետների կարծիքով` տառապող շատ մարդկանց կյանքի որակը կարող է փոխվել դեղամիջոցի հետագա հաջող փորձարկումն իրականացնելուց հետո: