Բաժիններ՝

Էրդողանն Ադրբեջան կժամանի սեպտեմբերի 3-ին

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 12-րդ նախագահի պաշտոնում ընտրված Ռեջեփ Էրդողանն իր արտասահմանյան առաջին այցերն իրականացնելու է դեպի ինքնահռչակ Հյուսիսային Կիրպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ) և Ադրբեջան:

Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետական ապարատը: Էրդողանը սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով կմեկնի ՀԿԹՀ, իսկ սեպտեմբերի 3-ին՝ Ադրբեջան:

Ադրբեջանից Էրդողանը կուղևորվի դեպի Ուելս, ուր սեպտեմբերի 4-5-ին անցկացվելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Սեպտեմբերի 21-26-ին էլ Էրդողանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ ԳԱ-ի նիստին:

Էրդողանն այս երկու միջազգային համաժողովների շրջանակներում երկկողմ հանդիպումներ է ունենալու մի շարք երկրների ղեկավարների հետ: Էրդողանի երդմնակալությունն անցկացվելու է օգոստոսի 28-ին:

Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանցի փորձագետ Քաբիլ Հուսեինլին հայտարարել էր, որ Էրդողանի առաջիկա ադրբեջանական այցի ժամանակ բարձրացվելու է Նախիջևանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031