Հակաբիոտիկների ազդեցությունն օրգանների վրա. երբ և ինչպես ընդունել դրանք
Aroxj.am-ի փոխանցմամբ՝ հակաբիոտիկի օգտագործման 5-7 օր տևող կուրսը այնքան լուրջ չի ազդում մարդու օրգանիզմի վրա, որպեսզի միկրոֆլորայի շտկման համար լրացուցիչ դեղորայքի անհրաժեշտություն լինի: Հակաբիոտիկը վնասակար մանրէների հետ միասին ոչնչացնում է նաև կենսաբանական միջոցներում պարունակվող օգտակար բակտերիաները: Բացի այդ, վնասակար մանրէների ոչնչացումից հետո օրգանիզմն արագորեն վերականգնվում է՝ առանց լրացուցիչ միջամտությունների: Դրա համար պետք է ընտրել ճիշտ հակաբիոտիկ և հետևել ընդունման ցուցումներին: Անհրաժեշտ է նաև հետևել սննդակարգին, քանի որ կաթնային և բուսական մթերքները ստեղծում են բարենպաստ միջավայր առողջության վերականգնման համար: Այսպիսով, Aroxj.am-ը ներկայացնում է, թե ինչպես ճիշտ ընդունել հակաբիոտիկները և ներկայացնում դրանց ազդեցությունը օրգանների վրա:
Ազդեցությունը օրգանների վրա
Թյուր կարծիք կա, որ հակաբիոտիկները վատ ազդեցություն են ունենում լյարդի և երիկամների վրա: Առողջ լյարդն ունակ է չեզոքացնել դեղամիջոցի տոքսինները, այնպես որ նրա համար հակաբիոտիկների ընդունման մեկ կուրսը վտանգավոր չէ: Իսկ առողջ երիկամները հակաբիոտիկների լուծվող տարբերակները դուրս են բերում մեզի միջոցով: Որոշ մասնագետներ նշում են, որ հակաբիոտիկները բացասաբար են ազդում հեշտոցի միկրոֆլորայի վրա: Սակայն դա այդքան էլ այդպես չէ, քանի որ հակաբիոտիկի ազդեցությունը հեշտոցի լորձաթաղանթի վրա այնքան էլ մեծ չէ:
Միկրոֆլորան միշտ տատանվում է և դրա վրա ազդում են ոչ միայն հակաբիոտիկները, այլև նույնիսկ ինտիմ օճառի օգտագործումը: Եթե հակաբիոտիկները ճիշտ են օգտագործվում, ապա դրանք միկրոֆլորայի փոփոխությունների վրա չեն ազդում, իսկ առաջացած շեղումներն արագ վերականգնվում են:
Ինչպես ճիշտ ընդունել հակաբիոտիկները
Հակաբիոտիկներով բուժման ժամանակ պետք է հետևել ոչ միայն բժշկի հրահանգներին, այլ նաև դեղամիջոցի ընդունման առանձնահատկություններին՝ օգտագործել ճաշից առաջ, հետո և այլն: Այդ ամենին զուգահեռ շատ կարևոր է ճիշտ սնվելը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: