
Պուտինն ու Էրդողանը էներգետիկ ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հարցեր են քննարկել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկել է էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունել թուրքական կողմի նախաձեռնությամբ։
«Առաջնորդները քննարկել են երկկողմ օրակարգի որոշ հրատապ հարցեր՝ ներառյալ էներգետիկ ոլորտում համատեղ նախագծերի իրականացումը: Ընդգծվել է տարբեր ուղղություններով ռուս-թուրքական համագործակցության հետագա ընդլայնման վերաբերյալ փոխադարձ հետաքրքրության մասին»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում: