
Դոլարը շարունակեց թանկանալ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.75 դրամ։
Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չէր ունեցել, իսկ չորեքշաբթի օրվա համեմատ դոլարը թանկացել է 0.2%-ով կամ 0.82 դրամով։ Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 5 միլիոն դոլար։ Կանխիկ արտարժույթի կետերում ամերիկյան դոլարը գնվում է 408 դրամով, վաճառվում՝ 411 դրամով։