«Ադրբեջանն իրեն լալկան երեխայի նման է պահում…». ինչի՞ հետևանք է սահմանի լարվածությունը. ԳԱԼԱ

«Ադրբեջանն իրեն լալկան երեխայի նման է պահում, որովհետև դժգոհ է միջազգային համայնքի ներկայացրած առաջարկներից, և ինքն անընդհատ ուզում է ցույց տալ, որ դժգոհ է և կարող է ասել, թե ես կարող եմ իրավիճակը փոխել»:

Ի պատասխան ԳԱԼԱ-ի հարցին, թե ինչն է սահմանի վերջին շրջանի լարվածության և Ադրբեջանի դիվերսիոն գործողությունների պատճառը, ասաց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին կեսօրից հետո Տավուշի մարզում՝ Մեհրաբի շրջանում (նախկին Շամշադին) թշնամու կողմից դարձյալ դիվերսիոն գործողություններ են իրականացվել, սակայն ընկել են շրջափակման մեջ:

«Հակառակ Ադրբեջանի նախագահի ու պաշտպանության նախարարի այդ հոխորտանքներին՝ Ադրբեջանը չունի այն ինքնավստահությունը, որ եթե պատերազմ սկսի, ինքը կհաղթի: Եթե այդ ինքնավստահությունը լիներ, ապա Ադրբեջանը վաղուց սկսել էր այդ պատերազմը և ոչ թե զինադադար կխախտի: Պատերազմ ցանկացողը պատերազմ կսկսի և ոչ թե զինադադարը կխախտի»,- ասաց Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ վտանգավոր չեն այդ խախտումները: Այսինքն վտանգավոր են ոչ միայն, որ մեր կողմից կան զոհեր, հաճախ նաև ոչ զինվորականներ, ուղղակի քաղաքայիններ, այլև վտանգավոր են նրա համար, որ այդ գործողությունները կարող են վերաճել պատերազմի:

Մանրամասներն՝ այստեղ

Տեսանյութեր

Լրահոս