Ուկրաինայում քրեական գործ են հարուցել Դմիտրի Կիսելյովի նկատմամբ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի նկատմամբ:
Քրեական գործ է հարուցվել նաև Ռուսաստանի սահմանային ծառայության ղեկավար Վլադիմիր Կուլիշովի նկատմամբ: Այս մասին Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն.
Նա մանրամասնել է, որ Կիսելյովը մեղադրվում է «Ահաբեկչություն ֆինանսավորելու, ահաբեկչական գործունեությանն աջակցելու» մեջ: Կուլիշովին մեղադրում են Ուկրաինայի ատարածքում «ահաբեկչություն ֆինանսավորելու ու աջակցելու» մեջ, ինչպես նաև «Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում գործող ահաբեկչական կազմակերպություններին ապօրինի ճանաչապհով զենք մատակարարելու» մեջ: