Բաժիններ՝

ՌԴ-ը զորավարժություններ է սկսել Սև ծովում, ուր մուտք է գործել ՆԱՏՕ-ի նավախումբը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի զորավարժությունները: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Զորավարժություններում ներգրավված է մոտ 20 ռազմանավ ու օժանդակ նավ, ավելի քան 20 ուղղաթիռ ու ինքնաթիռ, ծովային հետևակ և առափնյա հրետանի: Զորավարժությունները մեկնարկել են թևավոր հրթիռների արձակմամբ, որոնք խոցել են իրենց թիրախները:

Այսօր Սև ծով է մուտք գործել 4 նավից բակցած ՆԱՏՕ-ի նավախումբը (SNMCMG-2): Այն Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ իրականացնելու են «Բրիզ» զորավարժությունները, որոնք կտևեն մինչև հուլիսի 13-ը: Դրանով իսկ Սև ծովում ՆԱՏՕ-ի ռազմանավերի թիվը կկազմի 8:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս