Բաժիններ՝

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը 30 կգ-ով նիհարել է. shamshyan.com

«Օֆշորային» սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը 30 կիլոգրամով նիհարել է: Նրան տեսնողները չեն ճանաչում:

Անգամ նրա գործողություններից սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանն է նրան խղճում, բայց չի պատրաստվում մեղադրանքը հետ վերցնել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա պատմեց, որ բնականաբար ինքն էլ է խղճում նրան:

«Բնականաբար, խղճում եմ: Գիտե՞ք, քանի անգամ եմ զանգել ու ասել, որ հանդիպենք, խոսենք, որ նման իրավիճակի գործը չհասներ, բայց անընդհատ հետաձգում էր հանդիպումը:

Հիմա էլ տեղյակ եմ, որ Աշոտ Սուքիասյանը իր ցուցմունքներով, ոչ մի հստակ բան չի ասում: Փորձում են գործը իմ դեմ շուռ տալ, բայց ոչինչ չեն կարող անել, քանի որ իրենք են ինձ սնանկացրել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ իրեն դեռ հարցաքննության եւ առերեսման չեն կանչել: Մինչ այդ Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը ասել էր, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչել:

Հարցին, թե ցուցմունքներում Ա. Սուքիասյանը ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին հիշատակե՞լ է արդյոք, նրանց հարցաքննության կանչելու անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ, ասել էր. «Ոչ, նա նրանց չի հիշատակել, հետեւաբար նրանց հարցաքննելու անհրաժեշտություն չկա»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031