Բաժիններ՝

ՌԴ ԱԳՆ-ը չի բացառում, որ ուկրաինացի զինվորականները կիրառում են արգելված կասետային զինամթերք

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն այսօր նոր հայտարարություն է տարածել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ ուժային մեթոդներով երկրի-հարավ արևելքում ստեղծված իրավիճակը լուծելու Կիևի փորձերը հակասում են հուլիսի 2-ին Ռուսաստանի, Գերմանիային, Ֆրանսիայի ու Ուկրաինայի արտգործնախարարների բեռլինյան հռչակագրին և տանում են միայն արյունահեղության ու մարդկային զոհերի:

ՌԴ ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել վերջին օրերին Ուկրաինայի արևելքում աղետալի նոր փաստերի վրա՝ ընդգծելով, որ ուկրաինական ուժային կառույցներն ուժեղացրել են իրենց ռազմական գործողությունը, ինչի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ.

«Որոշակի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները ռազմական գործողությունների ժամանակ կիրառում են արգելված զինամթերք: Ենթադրվում է, որ ուկրաինացի զինվորականները հրետակոծությունների ժամանակ օգտագործում են միջազգային կոնվենցիաներով արգելված կասետային զինամթերք: Ականատեսների վկայությամբ հնչում են ուժգին պայթյուններ, ինչին հաջորդում են տասնյակ ավելի թույլ պայթյուններ»:

ՌԴ ԱԳՆ-ը նաև ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ Ուկրաինայի արևելքում ուժային գործողությունների ակտիվացումն ու Ուկրաինայի իշխանությունների հռետորիկայի ուժեղացումը տեղի են ունեցել այն բանից հետո, ինչ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հուլիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի, իսկ Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ, որոնցում նրանք, ըստ էության, աջակցություն են հայտնել Կիևի գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս