Բաժիններ՝

Կնորոգվի 13 հենապատ

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են թվով 13 հենապատերի հիմնանորոգման աշխատանքները: Երեքական հենապատեր կվերակառուցվեն Նորք-Մարաշում, Աջափնյակում և Արաբկիրում, երկուսը`Էրեբունիում, մեկը`Ավանում և ևս մեկը`Կենտրոն վարչական շրջանում: Ըստ անհրաժեշտության փոխարինվում կամ լրացվում են վնասված կամ բացակայող քարերը, սվաղվում ու թարմացվում վնասված երկաթբետոնե կառուցվածքները, վերականգնվում է արտաքին տեսքը: Աշխատանքներն ընթանում են համաձայն սահմանված ժամանակացույցի: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031