Ռուսաստանի հետ երկխոսությունը չունի այլընտրանք. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման պլանում չի ակնկալում բացասական հետևանքներ` կապված ԵՄ-ի ու Վրաստանի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ.

«Ես չեմ ակնկալում հատուկ բացասական փոփոխություններ, ընդհակառակը, ես կարծում եմ, որ մի քանի ամիս առաջ Ռուսաստանը կատարեց դրական ու կառուցողական քայլ. նա վրացական արտադրանքի առջև բացեց գյուղատնտեսական շուկան: Ռուսաստանի հետ երկխոսությունը չունի այլընտրանք:

ԵՄ-ին անդամակցելու մեր ձգտումը չի հակասում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները կարգավորելու ձգտմանը: Մենք պլանավորում ենք մոտ ժամանակներս անցկացնել տեխնիկական խմբերի հանդիպում, որի ժամանակ ստեղծվելու են աշխատանքային խմբեր:

Մենք նախապես կքննարկենք բոլոր պայմաններն ու բոլոր արդյունքները, որոնք կարող են անդրադառնալ մեր հարաբերությունների վրա»: Գարիբաշվիլին ընդգծել է, որ Վրաստանը որևէ մեկի թույլ չի տա սադրել Ռուսաստանի հետ հարաբերությունների սրացում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30