Շաբաթ երեկոյան տեղի ունեցած աղետի հետեւանքով զոհվել էին 45-ամյա հայազգի գործարար Սամվել Ելուգյանը եւ նրա 22-ամյա դուստրը` Ալինա Ելուգյանը, ինչպես նաեւ 52-ամյա օդաչու Անդրեյ Գոնչարենկոն:
«Դ!ԵՄ ԵՄ»-ն արդեն ներկայացնում է քաղաքական պահանջներ, որն, ըստ էության, նույնն է թե՝ քաղաքականությամբ զբաղվելու հայտ, միաժամանակ՝ դեռևս «ֆիզիկապես զզվելով» քաղաքականությունից: Առաջին հայացքից փակուղային թվացող այս իրավիճակը, ըստ էության, երկու հնարավոր հանգուցալուծման տարբերակ ունի:
ԵՏՄ-ի անդամները չեն հոգնում ընդգծել, որ իրենց միությունը չի կրում քաղաքական բնույթ և կրում է բացառապես տնտեսական բնույթ:
Հունիսի 28-29-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Հանրապետության տարածքում՝ Հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-30-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, և հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին […]
Վթարի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառը եղել է փողոցով անցնող խոշոր եղջերավոր անասունը: Վարորդը, նկատելով կովին, փորձել է շրջանցել ու չի կարողացել կառավարել ավտոմեքենան, որից հետո տեղի է ունեցել վթարը:
Մեզնից շատերը ինչ-ինչ գաղափարներ ունեն, որոնք ցանկանում են իրագործել, սակայն մշտապես ի հայտ են գալիս տարբեր խոչընդոտներ` գումարի անբավարարություն, ժամանակի բացակայություն եւ բազմաթիվ այլ պատճառներ: Սակայն ոչ բոլորն են ընկրկում նման խոչընդոտների առջեւ:
Ետկանչման եթնակա են 2014-2015 թթ մոդելային տարվա Chevrolet Silverado եւ GMC Sierra-ները, ինչպես նաեւ 2015թ. մոդելային տարվա Chevrolet Tahoe, Chevrolet Suburban եւ GMC Yukon ամենագնացները:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունը մտադիր է քննարկել վիճելի դրվագները վիդեո կրկնության միջոցով դիտարկելու հնարավորությունը։
Գլխապտույտ նստած տեղից կտրուկ վեր կենալու ժամանակ. Նման դեպքերում հնարավոր է, որ օրգանիզմը ջրազրկվել է, կամ դուք տառապում եք պոստուրալ հիպոթենզիայով: Դա առաջանում է, երբ կտրուկ բարձրանալիս արյունը գլխից հորդում է դեպի ոտքերիը: Այս երևույթը հանդիպում է հիմնականում արյան ցածր ճնշում ունեցող մարդկանց շրջանում:
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ, ներկայումս Sky Sports հեռուստաալիքի մեկնաբան Լրիս Կամարան Բրազիլիայում բռնել է փողոցային կողոպտիչին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։ «Վատ չէ։ Ես դեռ չեմ կորցրել իմ արագությունը։ Սակայն հիմա ստիպված եմ վազել ոստիկանական բաժանմունք», — գրել է Կամարան։
Նեղանալ, թե ինչու քաղաքացիական այս փոքրիկ նախաձեռնությունը չի բարձրացնում իշխանափոխության հարցեր, չի դառնում քաղաքական ուժ, այլ լոկալ պայքար է մղում՝ փրկելու մեկ շենք, արդար չէ:
Գերմանիայում բնակվող շատ հայեր ընտանիքներում գրական հայերենի և լեզվապահպանման խնդիրը համարելով շատ սուր` բոյկոտում են հայկական հեռուստաալիքները: Որպեսզի նոր սերունդը չյուրացնի հայկական հեռուստաալիքներով քարոզվող փողոցային ժարգոնը` շատ հայ ընտանիքներ արբանյակային հեռարձակումը համարում են վտանգավոր: Մեզ հետ զրույցում տեղի հայերն իրենց մտահոգությունը հայտնելով հեռուստաալիքների անորակ արտադրանքի վերաբերյալ` կոչ են անում պետական մակարդակով ուշադրություն հրավիրել եթերից հնչող «աղբին»:
Նույն օրը, ժամը 04.30-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերջիններս տեղափոխվել են բուժօգնության:
Ուրուգվայի նախագահ Խոսե Կորդանոն մեղադրել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային (ՖԻՖԱ) իր երկրի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար, քանի որ այն փոքր է։ Կորդանոյին զայրացրել է իր երկրի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկումը 4 խաղով (Սուարեսը կծել էր Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Ջորջո Կյելինիի ուսը)։
«Եթե Ռուսաստանը սկսի հօգուտ Հայաստանի խոսել, Ադրբեջանն առիթ կգտնի և կսկսի հեռանալ դեպի Արևմուտք: Իհարկե, մենք չգիտենք Արևմուտքի` այսօրվա տեսակետները: Ես չեմ կարծում, որ Արևմուտքում էլ հիմա ցանկություն կա ամեն գնով Ադրբեջանին շեղել դեպի արևմտյան արժեքներ: Հենց դա էլ կարող է բարդացնել Ադրբեջանի վիճակը»,- ասում է Մանվել Սարգսյանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել 2018թ. Ալեքսանդր Սոլժենիցինի ծննդյան 100-ամյա հոբելյանը տոնելու մասին: Որոշումն ընդունվել է` հաշվի առնելով Սոլժենիցինի ստեղծագործությունների մեծ նշանակությունը հարենական մշակույթի համար, հաղորդում է Կրեմլի կայքը:
Հունիսի 27-ին, ժամը 10.35-ին, ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղում ավտոմեքենա է ընկել տան տանիքին և այրվել:
Ժամը 19.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.25-ից մինչև 19.40-ը Արագածոտնի մարզի Արագած և Արտաշավան գյուղերում տեղացել է կարկուտ, ինչից վնասվել են գյուղերի ցանքատարածքները և բանջարաբոստանային կուլտուրաները:
Խնդիրն այն է, որ փոխնախարարը բանակցելու փոխարեն հայտարարել է, թե կառավարությունը կապ չունի «Նաիրիտի» հետ, և օտարերկրյա ներդրողներին ուղարկել է ԱՊՀ Միջպետական բանկ, որին գործարանի կառավարիչ օֆշորային Rhinoville Property Limited ընկերության կողմից վերցված վարկը չմարելու հետևանքով անցել էին «Նաիրիտի» 90% բաժնետոմսերը:
Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց հունիսի 12-ին կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը, ուրախ է, որ ՀՔԾ-ում ոստիկանների դեմ գործ է հարուցվել։ «Հայաստանում նախադեպ չկա, որ ոստիկանը տույժի ենթարկվի, բայց կարծում եմ, որ ճիշտ է»:
Հունիսի 27-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Շենգավիթի և Մասիսի բաժինների ծառայողները Ներքին Չարբախի Արարատյան փողոցի 157/Ա հողատարածքում գտնվող բազկաթոռի վրայից հայտնաբերել և առգրավել են առանց գործարանային համարի 5,6 մմ տրամաչափի ատրճանակ:
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին եւ իր տան անդամներն արդեն 4-րդ օրն է տանից դուրս գալիս ստիպված անցնում են գոմաղբի վրայով։ Այս մասին «Ա1+»-ին հայտնել է ակտիվիստը։
Կուրկուման հրաշալի հակաբիոտիկ մթերք է, օրը 0,5-1 գ ուտեստների մեջ օգտագործելու դեպքում կանխարգելում է բազմաթիվ աղիքային ինֆեկցիաների տարածումը, ինչը հատկապես կարևոր է արևադարձային Ասիայի երկրներում։ Հնդկաստանում կուրկուման ավելացնում են գրեթե բոլոր ուտեստների մեջ` մսից, բանջարեղենից, լոբեղենից, կարտոֆիլից պատրաստված։ Համեմունքը մեծ տարածում ունի միջինասիական երկրներում. Ուզբեկստանում դրանով համեմում են ոչխարի խաշած միսը և արգանակը, բրնձի շիլան և փլավները։ Տաջիկներն օգտագործում են քաղցր ըմպելիքներին դեղին գույն հաղորդելու համար։
Բնակարանագողը գրքի միջից 12.000 դոլար էր գողացել: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Նոր վարչության կազմում ընտրվեցին կուսակցության հիմնադիր-նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, մանկավարժներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը, իրավաբան Զարուհի Փոստանջյանը, տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը եւ Ռշտուն Մարտիրոսյանը, տնտեսագետ-լրագրող Հրայր Մանուկյանը, քաղաքագետներ Ստեփան Հասան-Ջալալյանը, Ֆիլիպ Արզումանյանը եւ Հովսեփ Ղազարյանը, ոճաբան Գայանե Աբասյանը, աշխարհագրագետ Վահագն Հովհաննիսյանը, միջազգայնագետ Անդրանիկ Գրիգորյանը:
Այսպես կոչված Ղարաբաղի ազատագրման կազմակերպության անդամներն այսօր Բաքվի Flame Towers-ի մոտ, որտեղ տեղի է ունենում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, բողոքի երթ են անցկացրել:
Հունիսի 28-ին, ժամը 19.00-ից ՀՀ ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային կայաններից Արագածոտնի մարզում սկսել են իրականացնել կրակոցներ:
Հունիսի 28-ի գիշերը, հուլիսի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Մենք մի վատ ազգային սովորություն ունենք. մեզ թվում է, թե ամբողջ աշխարհն իր դարդերը պետք է թողնի և զբաղվի մեր դարդերով, ու եթե մեր դարդերը չեն լուծվում, ուրեմն՝ աշխարհը վատն է, մենք՝ լավը: Այո՛, Ադրբեջանն իր բարեկամ երկրների միջոցով կարող է մեզ համար ինչ-որ խոչընդոտներ ստեղծել, ինպես մենք մեր բարեկամ երկրների միջոցով ենք կարողանում Ադրբեջանին ինչ-որ հարցերում խանգարել: Քանի որ մենք հակամարտության մեջ գտնվող երկրներ ենք, բնական է, որ նման բախումներ կարող են լինել, բայց դա պետք է նորմալ համարել և չպետք է դրանից ողբերգություն սարքել: