
Թուրքիային մեծ վտանգ է սպառնում ՄԱԿ ԱԽ-ի անգործության պատճառով. Դավութօղլու

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սիրիայում ու Իրաքում ստեղծված իրավիճակներին.
«Թուրքիային սպառնում է մեծ վտանգ, ինչը կապված է նրա հետ, որ ՄԱԿ ԱԽ-ը ժամանակին չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` կապված Սիրիայի ու Իրաքի հետ: Ներկա դրությամբ Իրաքն ու Սիրիան բախվել են միանման խնդիրների»:
Հունիսի 10-ին «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) արմատական խմբավորումը մասշտաբային հարձակում է սկսել Իրաքում և լուրջ հաջողությունների է հասել: Նրան աջակցում է Իրաքում ներկայումս արգելված ԲԱԱՍ կուսակցությունը (սոցիալիստական ուղղվածությամբ արաբական կուսակցություն):
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը հայտնել էր, որ ISIL-ի զինյալներից մեկը, ով ներկայումս բուժում է ստանում Անկարայում, հայտարարել էր, թե Սիրիական ճգանաժամի սկսվելուց ի վեր` Թուրքիայի կառավարությունը մեծապես աջակցել էր իրենց: