
Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը մտադիր է սկսել Մաքսային միությանն ինտեգրվելու գործընթաց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Դոնեցկի ժողովրդական հանրապետության (ԴԺՀ) առաջին փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է սկսել Մաքսային միության հետ ինտեգրացիոն գործընթաց և աստիճանաբար դուրս գալ Ուկրաինայի օրենսդրական դաշտից:
Պուրգինի խոսքերով` ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը բացասաբար կանդրադառնա տարածաշրջանի բարեկեցության վրա. «Այդ որոշմամբ Ուկրաինան փաստացիորեն իրեն կտրեց ռուսական շուկայից: Դա մեքենաշինության, մետալուրգիայի, մասնավոր գյուղատնտեսության և այլնի 99 տոկոսն է»: