
Ամերիկյան հարվածային անօդաչու թռչող սարքերը սկսել են թռիչքներ գործել Բաղդադի վրայով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ զինված ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) սկսել են թռիչքներ իրականացնել Իրաքի մայրաքաղաք Բաղդադի վրայով` ապահովելու համար ԱՄՆ-ի քաղաքացիների պաշտպանությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին:
Նա մանրամասնել է, որ դրանք հարվածային ԱԹՍ-եր են, ինչն առաջին հերթին կապված է Իրաք ուղարկված ամերիկացի ռազմական խորհրդատուների անվտանգության ապահովման հետ:
Կիրբին մանրամասնել է, որ ամերիկացի ռազմական խորհրդատուները գործելու են Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան տարածքից, սակայն անմիջական մասնակցություն չեն ունենալու ռազմական գործողություններին:
Ներկա դրությամբ իրաքյան բանակը մարտեր է մղում զինյալների կողմից գրավված Տիկրիտ քաղաքի համար: ԱՄԿ-ի տվյալներով` հունիսի 9-ից Իրաքում զինված դիմակայության հետևանքով զոհվել է ավելի քան 1000 մարդ: