
Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի ակտիվ է. Կրիվոկապիչ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Բաքվում այսօր ընթանում է ԵԱՀԿ ԽՎ-ի Մշտական կոմիտեի նիստը: Իր ելույթում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ, Մոնտենեգրոյի խորհրդարանի նախագահ Ռանկո Կրիվոկապիչը հայտարարել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ը հանդիսանում է խորհրդարանական ժողովրդավարության աղբյուր:
Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը` «Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սուարեշը քաջածանոթ է տարածաշրջանի խնդիրներին: Չնայած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման արդյունքների բացակայությանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ավելի ակտիվ է: ԵԱՀԿ ԽՎ-ի դերը պետք է մեծացվի»: