
Թուրքիան ցանկանում էին վերածել Եգիպտոսի ու Սիրիայի. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան կարող էր վերածվել Եգիպտոսի, եթե ժամանակին չկանգնեցվեր անլեգալ կառույցների հակապետական գործողությունները: Էրդողանի խոսքերով` կան ուժեր, որոնք ցանկանում են Թուրքիան վերածել Սիրիայի:
Էրդողանն ընդգծել է, որ կառավարությունը մինչև վերջ պայքարելու է այն ուժերի դեմ, որոնց գործողությունները սպառնում են երկրի անվտանգությանը: Ավելի վաղ Էրդողանն ԱՄՆ-ում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի շարժմանը մեղադրել էր հակակառավարական գործողություններից մեջ: