Գարիբաշվիլին հուսով է, որ Ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հուսով է, որ ԵՄ-ի հետ երեկ ստորագրված Ասոցացման համաձայնագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին: Որպեսզի փաստաթուղթը մտնի ուժի մեջ, անհրաժեշտ է, որ այն վավերացվի Վրաստանի խորհրդարանի կողմից:

Վրաստանը պլանավորել է այն վավերացնել ամռան ընթացքում: Դրա հետ կապված` Վրաստանի խորհրդարանը պետք է օգոստոսին անցկացնի արտահերթ նիստ: Գարիբաշվիլին հայտարարել է. «Խորհրդարանը վավերացնելու է համաձայնագիրը, մենք կլինենք առաջինը, ով կանցկացնի այդ գործընթացը: Ես կարծում եմ, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի սեպտեմբերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30